«Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտ «Mercedes»-ով վրшերթի ենթարկված հետիոտնը հիվանդանոցում մшհացել է          Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Խորը ցավով տեղեկացանք Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ կայացրած ակնհայտ շինծու դատավճիռների մասին    

19 օգոս 2019 14:54

Այն, ինչ լսեցի Փաշինյանից, ռացիոնալ չէր. Ակտիվիստը վարչապետի հետ հանդիպման կեսից լքել է դահլիճը

Ակտիվիստ Աննա Շահնազարյանը, որը Բաղրամյան 26-ում մասնակցում էր ՀՀ վարչապետի հետ Ամուլսարի հարցով ընթացող քննարկմանը, հանդիպման կեսից դուրս է եկել սրահից:
Լրագրողների հետ զրույցում նա ասաց.
«Վարչապետը երեսուն րոպե ներկայացնում էր գործընթացը, ներկայացնում էր, որ Կառավարությունը փորձ է արել իրավիճակը ճշտելու, սակայն զեկույցը ու փաստերը շուռ տված ներկայացրել է իբր եզրակացություն Քննչական կոմիտեի կողմից, որն իբր ապացուցւմ է, որ ռիսկերը կառավարելի են, շրջակա միջավայրի, Ջերմուկի վրա ազդեցություն չկա, բայց իրականում ճիշտ հակառակն է գրված»:
Շահնազարյանը նշեց՝ վարչապետի խոսքն իրեն չի համոզել, շեշտեց՝ բոլորը կարողանում են կարդալ ու իրավիճակը գնահատել, բացի այն, որ իրավական առումով մեր երկրում որոշողը ժողովուրդն է, ընդերքը պատկանում է ժողովրդին, գիտական ուսումնասիրությունը դեռ հիմք չէ որևէ գործողության դիմելու, բայց նույնիսկ գիտական ուսումնասիրությունը փորձ արվեց ներկայացնել հակառակը:

«Սա ինձ համար բռնություն է մեր հանդուրժողության, բանականության նկատմամբ, պետք է դա թույլ չտանք: Այն, ինչ ես լսեցի պարոն Փաշինյանից, ռացիոնալ չէր»,- ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր