Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

19 օգոս 2019 19:07

Կինոյի տղան, կամ փնտրված տղամարդը

Կինոյի տղան, կամ փնտրված տղամարդը
-Ալիսա` ասա, ի՞նչ հարց էիր տալու, Լավրովը տրամադրությունս ահագին բարձրացրեց, ուզում են հետս հարաբերությունները լավացնեն: Հեղափոխությանը գին են տալիս, իրենց մոտ իրավիճակ է փոխվել՝ հեղափոխության վտանգ կա:

-Տես դու արդեն վարչապետի աթոռին ես նստած, հաստատ մտածել էիր, որ այդ աթոռին նստես ի՞նչ ես անելու:

-Ժողովրդի սոցիալական վիճակը բարելավեմ:

-Սուտ:

-Արցախը միացնեմ Հայաստանին:

-Դետեկտորը կախվեց:

-Պատժեմ նախորդ իշխանություններին, կոռուպցիան վերացնեմ:

-Կիսասուտ:

-Իսկ, ինչու՞ կիսասուտ:

-Տես Նիկոլ, դու դեռ ուսուցիչներին, սոցապ աշխատողներին ես պատժում, մանր-մունր յոլա գնացողներին, մեկ էլ Քոչարյանին: 
Լևոնի ու Սերժի թիմերը ինչպես կային, էտպես էլ շարունակում են:

-Ես մարտի մեկը բացահայտեցի:

-Դու այն տանում ես փակուղի:

-Ապրիլյան քառօրյան բացահայտում եմ:

-Դա էլ ես մոռացության մատնելու:

-Գուցե ասես, որ Քոչարյանին վենդետա եմ անում:

-Դու վենդետա չես անում: Վենդետան այն կլիներ, եթե Քոչարյանը պապիդ սպանած լիներ, դու էլ նրա պապին սպանեիր:
 
Նիկոլ ժողովուրդը գիտես քեզ ինչու է դեռ հանդուրժում, որովհետև նրանք կարծում են, թե դու կինոյի տղան ես: Նրանց թվում է, թե դու էն տղամարդն ես, որ Քոչարյանն ասում էր՝ բա ուր է էն տղամարդը, թող գա... 

-Մի խոսքով՝ Էդմոն Մարուքյանն ու Նաիրա Զոհրաբյանը քիչ էին, հիմա էլ դու ես հետևիցս ընկել, մտքերդ լրիվ Նաիրայինն են, նրանից միայն տեսքով ես տարբերվում:

-Նիկոլ գիտեմ հեքիաթներ սիրում ես, Քաջ Նազարը անգիր ես արել…
 
Տես Քոչարյանը «Ալի Բաբան ու քառասուն ավազակներն» էր կարդացել՝ գանձերը վերցրեց, ավազակապետին սպանեց, ավազակներին էլ դարձրեց իր թիմակիցները: 
 
Սերժն էլ «Անխելք մարդն» էր կարդացել, որ գնում էր աստծու մոտ բախտ խնդրելու, ճանապարհին գայլին սպանեց, ծառի տակի ոսկիները հանեց, էնտեղ մի ջահել-ջիվան աղջիկ կար դրան էլ առավ ու աստծուն մոռացավ, Բադեն Բադենում բադ է լողացնում:
 
Այ, իսկ դու, եթե ժողովրդին տված խոստումներդ չկատարես, կարող է ոսկե ձկնիկի հեքիաթը, Հայկոյի հետ քաղաքապետարանում բեմականացնես:

—Ես իմ բոլոր խոստումները կատարելու եմ, բայց հայ ժողովրդին տված:

—Տես, դետեկտորը էլի կախվեց:

Hayacq.com-ի հումորային շարքից. Թիվ 4

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր