Իրանը ԵՄ երկրների բանակներն ավելացրել է «ահաբեկչական խմբերի» ցանկում          Երևան-Սևան ավտոճանապարհին «Jeep»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը       Եվրոպան փորձում է սեպ խրել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև    

20 օգոս 2019 10:18

Ոստիկանությունը բերման է ենթարկել Սարոյանի տանը հավաքվածներին.Գեներալը հասցրել է փախչե՞լ.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Օգոստոսի 18-ին ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի Էջմիածնում գտնվող տանը:
Ոստիկանությունը տեղեկություն է ունեցել, որ Սարոյանի բնակարանում ընթանում է ինչ-որ «ռազբորկա», որի մասնակիցները փողեր ստանալու հետ կապված  վիճաբանության մեջ են:
Ոստիկանությունը բերման է ենթարկել Սարոյանի տանը հավաքվածներին: Ըստ մի վարկածի՝ Սարոյանը տանը չի եղել, մեկ այլ վարկածով՝ նա հասցրել է փախչել հետնամուտքով:
Էջմիածինցիները ողջունում են ոստիկանության գործողությունները, քանի որ տասնամյակներ շարունակ Սարոյանը հայտնի է եղել որպես քրեական ճանապարհով փողեր ստացող»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր