Հենա մեկին բռնել են, ինչ են անում, որ հիմա էլ մեկին բռնեն. Սարոյանը՝ Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալության մասին
![](https://cdn1.img.armeniasputnik.am/images/644/76/6447690.jpg)
Հարցին, թե ինչ կանեն, եթե Սերժ Սարգսյանին ձերբակալեն, Սարոյանն ասաց, որ Աստծուն խնդրելու է որ ազատ արձակեն, փողոց չի կարող դուրս գալ:
Սարոյանը նոր է վերադարձել Հայաստան, չի լսել նաև Չինարիում հայոց բանակի վերջին հաջողությունների մասին, դրա համար որևէ գնահատական չի կարող տալ:
Վերադառնալով Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյաի թեմային՝ Սարոյանը հիշեցրեց իր անցած տարվա ելույթը. «Ես կուզենամ, որ Նիկոլ Փաշինյանը կարողանա Սերժ Սարգսյանի նման արտաքին քաղաքականություն վարել: Եթե Նիկոլ Փաշինյանը կարողանա դա անել, շատ լավ կլինի»,-ասաց Սարոյանը՝ հավելելով, որ առաջիկայում հանդիպելու է Նիկոլ Փաշինյանի հետ և զրուցի:
Խոսելով Ռ. Քոչարյանի գործի մասին՝ Սարոյանը սահմանափակվեց ասելով. ‹‹Մի բանը, որ պետք է միջև վերջ չգնա, մենք մեզ խայտառակ ենք անում ու վերջ››: