Ռուսաստանի հետ մասնակի հրադադար սկսելու համար Ուկրաինան պատրաստ է երկխոսության          Ադրբեջանը Վարշավայում կազմակերպել է ՀՀ մշակութային ժառանգության և սուվերեն տարածքի յուրացմանն ուղղված ցուցահանդես       Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին «Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Փամբակ գետը    

20 օգոս 2019 19:17

Ամուլսարի հետ կապված երկու ամենասուր հայտարարությունների հեղինակներից մեկին աշխատանքից ազատել ենք, մյուսին՝ աշխատանքի չեմ ընդունել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Ամուլսարի հետ կապված այսօրվա երկու ամենասուր հայտարարությունների հեղինակներից մեկին աշխատանքից ազատել ենք խայտառակ ոչ կոմպետենտության պատճառով, մյուսին՝ ի հեճուկս աղիողորմ խնդրանքների՝ աշխատանքի չեմ ընդունել:
 
Սա հայկական իրականության ողբերգություններից է, երբ հաճախ դիրքորոշումների շարժառիթները ոչ թե սկզբունքներն են, հայացքները, համոզմունքները, այլ նեղ անձնական հաշվարկներն եւ զգացողությունները:
 
Հ.Գ. Մի հին «բարի» կուլտուրա կա Հայաստանում, որ բռնկվում, խոսում, ահազանգում, մտահոգվում ես՝ միայն մի պատճառով. որ իշխանությունը մի բան տա բերանդ փակի: Բայց սա աշխատում էր հին իշխանության հետ, նոր իշխանության հետ բացառվում է, որ աշխատի: Ու բարեբախտաբար նման կուլտուրայի կրողները Հայաստանի հանրային դաշտում գնալով քչանում են: Շատ քչերն են մնացել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր