Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

21 օգոս 2019 13:10

Հայաստանը աղքատ երկիր է. այս բարբաջանքի ներքո են հանքերը թալանել,մի քանի նախարար էլ դոլարային միլիոնատերներ են դարձել

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը Թվիթերում գրել է.

Հանքերի շահագործումը երկրում ոչ միայն էկոլոգիական խնդիր է: Գործող օրենսդրությունը հատուկ ստեղծված է հանքերը իսպառ թալանելու համար: Ժողովրդին հրամցվել են ընդամենը ՛՛աշխատատեղ՛՛ և ՛՛աշխատավարձ՛՛ կեղծ արժեքները: Գերշահույթը մնացել է դրսերում, երկրի բյուջեն չի օգտվել ռոյալթի հարկից:

Ոլորտի մի քանի նախարար լիցենզիաների բաշխմամբ դոլարային միլիոնատերներ են դարձել: Եթե կառավարությունը չփոխեց խաղի կանոնները, վաղ թե ուշ հաշվելու ենք հերթական նախարարի միլիոնները: Ընդերքը ժողովրդի սեփականությունն է: Պետական բյուջեն ընդերքի մասհանումից պիտի տոկոս ստանա՝ ռոյալթի:
Ընդհանուր առմամբ, իհարկե, պետք է գնալ հանքարդյունաբերության տեսակարար կշռի անընդհատ նվազման ճանապարհով՝ մինչև դրա զրոյացում: Փոքր տարածք ունեցող երկրի համար ամեն մի մետր կարևոր է: Ամեն մի մետրը ծաղկացնել է պետք: Ագարակի, Քաջարանի համար առանձին replacement-ի ծրագրեր են պետք:
՛Հայաստանը աղքատ երկիր է՛՛- այս բարբաջանքի ներքո են հանքերը թալանել: Ամեն տեղ լաց են եղել, վիզները ծռել ու ողորմություն են խնդրել, աղքատ երկրի պատկեր են ձևավորել: Մինչդեռ քառակուսի մետրին ընկնող հանքերի պարունակությամբ մենք ՀԱՐՈՒՍՏ երկիր ենք, կարելի է ասել նաև՝ ՀԱՆՔԱՅԻՆ երկիր ենք:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր