Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

21 օգոս 2019 13:30

Պատգամավորի երեխաները տեսել են, թե ինչպես է հայրը գնդակահարում իրենց մորը

Չելյաբինսկում քաղաքային խորհրդի պատգամավորը գնդակահարել է կնոջը: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով ՌԴ ՔԿ-ին:
Միջադեպը տեղի է ունեցել այս գիշեր: Ընտանեկան վիճաբանության ժամանակ ամուսինը հրացանից երկու անգամ կրակ է բացել կնոջ վրա:
Կինը հոսպիտալացվել է, իսկ առավոտյան մահացել հիվանդանոցում: Կասկածյալը ձերբակալված է, հարուցվել է քրեական գործ:
Հայտնվում է, որ ձերբակալված պատգամավորը տեղի հիվանդանոցներից մեկի գլխավոր բժիշկն է:

Երեխաներն ականատես են եղել, թե ինչպես է Չելյաբինսկի քաղաքային խորհրդի պատգամավոր Ազատ Զարիպովը գնդակահարում կնոջը՝ Ելենային:
11-ամյա տղային, 7-ամյա և 3-ամյա աղջիկներին սպանվածի մայրն արդեն տարել է իր տուն: Երեխաների հետ աշխատելու են համապատասխան մարմինները:

Ազատն իրավապահներին հայտնել է, թե գիտակցաբար է սպանել կնոջ, այն բանից հետո երբ վերջինս խոստովանել է, որ շփվում է այլ տղամարդու հետ: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր