Տեսանյութ.Քայլերթ` հանուն հայրենիքի.Բագրատ Սրբազանը և շարժման մյուս անդամները Տավուշից ոտքով գալիս են Երևան          Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Եվս մեկ լուրջ վարակիչ, վտանգավոր հիվանդության բռնկման մասին    

21 օգոս 2019 14:10

Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացությունը մտահոգիչ հարցեր է առաջացնում

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ամուլսարի քրեական գործով համալիր փորձաքննության եզրակացությանը: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«ԱՄՈՒԼՍԱՐԻ ԳՈՐԾՈՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱՀՈԳԻՉ ՀԱՐՑԵՐ Է ԱՌԱՋԱՑՆՈՒՄ
Ամուլսարի հետ կապված քրեական գործով համալիր փորձաքննության եզրակացությունից (այն մասերով, որոնք հանրամատչելի են) պարզ է դառնում, որ՝


- Որոշ հարցերով հետևությունները կատեգորիկ չեն (հավանական են), օրինակ՝ նշվել է, որ երկրաշարժի դեպքում առաջացող պայմաններում ազդեցություն կրած ջրերի պոտենցիալ միախառնումը նախ Կեչուտ ջրամբարի ջրերի հետ, իսկ հետո Կեչուտի ջրամբարի ջրերինը՝ Սևանա լճի ջրերի հետ ՀԱՎԱՆԱԲԱՐ չի առաջացնի Սևանա լճի կոնցետրացիայի նշանակալի կամ նույնիսկ չափելի փոփոխություններ...
- Ջրային ռեսուրսների վրա հանքարդյունաբերության ունեցած ազդեցությունները մեղմելու միջոցները հուսալի դարձնելու համար փորձագիտական խումբն առաջարկել է շուրջ 16 մեղմման և անկանխատեսելի դեպքերի համար ԼՐԱՑՈՒՑԻՉ միջոցառումներ:
Այս եզրակացությունն առնվազն հետևյալ հարցերն է առաջացնում՝
1. Փորձագիտական եզրակացության հետևության հավանական (հիպոթետիկ) ձևը 
ապացուցողական այն կշիռը (արժեքը) չունի, ինչ կատեգորիկ հետևությունը, քանի որ իրական կյանքում «հավանաբար»-ը կարող է չաշխատել (իսկ եթե Սևանա լճի կոնցետրացիայի փոփոխություն առաջացնի?).
2. Փորձագիտական խմբի կողմից 16 մեղմման և անկանխատեսելի դեպքերի համար ԼՐԱՑՈՒՑԻՉ միջոցառումներ առաջարկելը վկայում է շահագործման թույլտվություն տալու ժամանակ և այս պահին դրանց բացակայության մասին, ինչն արդեն լուրջ մտահոգության առիթ է տալիս (եթե չլիներ այդ փորձաքննությունը այդպես էլ չէինք իմանալու լրացուցիչ միջոցառումների անհրաժեշտության մասին?)»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր