Արմեն Սարգսյանը սկսել է Սերժ Սարգսյանի մարդկանց իր «տակից» տանե՞լ. «Հրապարակ»
![](https://panorama.am/news_images/618/1851193_1/87.thumb.jpg)
Դավիթ Հարությունյանն այս տեղեկության մասով ասաց․ «Մեկնաբանելու բան չկա էդտեղ։ Արմեն Սարգսյանի հետ մենք ծանոթ ենք շատ վաղուցվանից՝ 87 թվականից, և 87 թվականից մենք ունենք ընկերական շփումներ»։ Մյուս մասը համարեց անհեթեթություն, թե Սերժ Սարգսյանի «տակից» իր մարդկանց տանում են։
Ի դեպ, Դավիթ Հարությունյանն այժմ «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրենն է և իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ մատուցող գրասենյակ ունի։
Հարցին՝ հնարավո՞ր է ապագայում մասնակից դառնա քաղաքական պրոցեսներին, որևէ քաղաքական պլատֆորմի վրա կամ որևէ միավորումների մեջ հայտնվի, Հարությունյանն ասաց․ «Իմ պոտենցիալն այս պահին էլ եմ ես օգտագործում՝ ոչ պետական պաշտոնում։ Ես այս պահին էլ, կարծում եմ, քաղաքականությունից դուրս չեմ և քաղաքական միավորման մաս եմ կազմում»»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: