«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

22 օգոս 2019 12:35

Հենց Արցախից է կախված Հայաստանի բնապահպանական անվտանգությունը.Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետը կամ դավաճանը

Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը: Այս մասին ասաց Արցախի նախագահի աշխատակազմի փոխղեկավար, նախագահի աշխատակազմի Գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի հետ զրույցում մեկնաբանելով քաղաքագետ Արա Պապյանի հայտարարությունը:
«Այսօր «Ֆեյսբուք»-ում հանդիպեցի Արա Պապյանի գրառմանը, որում նա պնդում է, որ Ամուլսարի խնդիրը հայ ժողովրդի համար ամենակարեւորն է: Պապյանի կարծիքով՝ հայ ժողովուրդն առանց Արցախի կապրի, իսկ առանց ջրի՝ ոչ: Նման հայտարարություններ իրենց կարող են թույլ տալ երեք կարգի մարդիկ՝ բավարար գիտելիքներ չունեցողները, որպեսզի դատեն նման կարեւորության խնդիրների մասին, հոգեկան խանգարումներով մարդիկ եւ հայկական պետականությունը խարխլողները»,- շեշտեց Դավիթ Բաբայանը:


«Չէի ցանկանա Պապյանին դասել թվարկած կարգերից որեւէ մեկին, պարզապես շատ եմ ցանկանում հույս ունենալ, որ նրա գիտելիքներն ուղղակի չեն բավարարում: Այդ բացը լրացնելու համար կրկնեմ այն, ինչն ասվում է, եւ ինքս էլ արդեն 20 տարի կրկնում եմ, հայ ժողովուրդն ունի 4 հիմնական խնդիր՝ Արցախ, Սեւանի փրկություն, ազգային նույնականության պահպանում եւ Ցեղասպանության միջազգային ճանաչում: Այս խնդիրներից երկուսը փոխկապված են՝ Արցախը եւ Սեւանը: Հենց Արցախից է կախված  Հայաստանի բնապահպանական անվտանգությունը: Ասվածի ենթատեքստում հատուկ կարեւորություն ունի Քարվաճառի շրջանը, այստեղից են սկիզբ առնում Սեւանը սնուցող Արփան եւ Որոտանը, եւ հենց այս շրջանն է ապահովում նախկին ԼՂԻՄ ջրային պաշարների 85 տոկոսը: Այս փաստի կարեւորությունը կարող են անտեսել կրկին վերեւում թվարկված երեք կարգի մարդիկ: Եվ անչափ կարեւոր է հիշել, որ նման փորձերը կարող են հայ ժողովրդի համար աղետ դառնալ»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր