Զենքով պարգևատրված անձանց համար սահմանված են պարտադիր պահանջներ          Թուրքիան լուրջ շահ չունի Հայաստանի հետ սահմանի բացման հարցում, հակառակը փակ սահմանը խայծ է օգտագործում միակողմանի զիջումներ կորզելով       Փաշինյանի ուղերձը խոստովանություն էր Վաշինգտոնյան գործընթացի տապալման մասին    

23 օգոս 2019 11:35

Տեսանյութ. Այցը կփչացնեք, թողեք գնանք մարդկանց հետ հատ-հատ խոսեմ. Փաշինյանին դիմավորեցին վանկարկումներով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում է։ 
Քիչ առաջ Ջերմուկ այցելեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավաքված քաղաքացիները նրանք դիմավորեցին «Ամուլսարն առանց հանքի» վանկարկումներով:
Քաղաքացիները նրան ասացին, որ մինչ հիմա ժողովրդի կարծիքը հաշվի չի առնվել, իսկ վարչապետը պատասխանեց. «Էս մի տարի է՝ ինչ ասում եք, լսում եմ, ինչ գրում եք, կարդում եմ, ամեն ինչ գիտեմ: Այցը կփչացնեք, թողեք գնանք մարդկանց հետ հատ-հատ խոսեմ»,-ասաց նա:

Ջերմուկցիները նրան ասացին, որ իրավիճակն իրեն սխալ են զեկուցում: «Ձեզ սխալ են զեկուցում, այստեղ ոչ մի ուղղորդում չկա, ամեն ինչ ինքնաբուխ է եղել»: 
«Ժողովրդի հույսն ու հավատը դուք եք»,-ասաց քաղաքացիներից մեկը:
Վարչապետը շարժվեց և քաղաքացիները նրան ճանապարհեցին նույն վանկարկումներով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր