Սկզբում Ղարաբաղը տվեք ազերիներին, հետո ինչքան Ամուլսար փակում եք, փակեք. Երկու երնեկ չի լինում

Էկոլոգները էքսպերտային տեքստ են դնում, որ հանքավայրը ՍՈՒԼՖԻԴԱՅԻՆ չէ, բայց ռիսկեր կամ … մեկ էլ տեսար: Սա լուրջ չէ, ու սկսվում է տրոլինգը: Բայց ավելի կարևոր եմ համարում մյուսը. որ էկոլոգները թքած ունեն Վայքի և Հայաստանի բնակչության մեծամասնության կարծիքի վրա. անպայման շահագործել հանքը: Դժվար ընտրություն Փաշինյանի համար. պաշտպանել մի քանի տասնյակ էկոլոգիստների, թե Հայաստանի բնակիչների գերակշիռ մեծամասնությանը: Էկոլոգների համար դժվար է, երևի, գիտակցել, որ փոքրամասնություն են, ավելի ճիշտ՝ պստլոմասնություն:
Բայց թեկուզ էկոլոգների թողած ֆեյքը ճիշտ է: Անցյալ դարի 90-ականներ: ՀՀՇ-ն ընտրում է և էկոլոգիա, և Ղարաբաղ տարբերակը: Հասարակությունը հայտնվում է անտանելի պրեսի տակ: ԼՏՊ-ն ընտրում է էկոլոգիան, Վազգեն Սարգսյանը, Քոչարյանը՝ Ղարաբաղը: Երկրորդ տարբերակը հաղթում է: Սկսվում է հանքային հաղթարշավը և այլն: Հիմա նույն պռեսն են դնում նոր կառավարության վրա, որի պատճառով ԼՏՊ-ն հրաժարական տվեց: Սցենարը կրկնվում է …
Հանրությունը էշ է, համաձայն եմ, բայց այս երկու բեռին չի կարող դիմանալ, ընտրեք …
Միտքս որն է. սկզբում Ղարաբաղը տվեք ազերիներին, հետո ինչքան Ամուլսար փակում եք, փակեք: Երկու երնեկ չի լինում: