Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

23 օգոս 2019 14:23

Գնդապետը պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափի կաշառք. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ ՌՈ բաժանմունքի պետին:
Կատարված բազմակողմանի քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Մ. Մ-ը, հանդիսանալով հետաքննության մարմնի աշխատակից, իսկ 30.11.2015թ սկսած՝ հետաքննության մարմնի ղեկավար, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, այն է՝ 2014-ի հոկտեմբերին տեղեկանալով իր ծանոթ, ՌԴ քաղաքացի Է. Մ-ի որդու՝ Վ. Մ-ի՝ ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու և քրեական պատասխանատվությունից ու պատժից խուսափելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանելու մասին՝ չի կատարել իր ծառայողական պարտականությունները՝ Վ. Մ-ի քրեական պատասխանատվության ենթարկվելն ապահովելու համար, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին:
Բացի այդ, 2014թ. հոկտեմբեր ամսից մինչև 2016թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում կատարել է հանցանք կատարած անձ Վ. Մ-ի պարտակում:
Այնուհետև, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, Վ. Մ-ի օգտին գործողություն կատարելուն նպաստելու նպատակով պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք, այն է՝ գումարի դիմաց, իր լիազորությունների շրջանակներում, Վ. Մ-ի՝ ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզման, ինչպես նաև նրան ՀՀ քաղաքացիություն շնորհելու հարցերը կարգավորելու, իսկ հետագայում՝ նաև զինվորական գրքույկ տրամադրելու վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերել վերջինիս հոր՝ Է. Մ-ի հետ, ապա 2014-ի հոկտեմբերից մինչև 2016թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում, պարբերաբար, կանխիկ և բանկային փոխանցումների միջոցով, որպես կաշառք անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 68.160.000 ՀՀ դրամին համարժեք, ընդհանուր 6.000.000 ՌԴ ռուբլի գումար:
Բացի այդ, գնդապետը, գործելով առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, 2015թ. նոյեմբեր ամսին, Վ. Մ-ի նկատմամբ բռնություն գործադրելու, ինչպես նաև նրա ծնողների՝ ՌԴ Նախոդկա քաղաքում գտնվող գույքն իր ընկերների միջոցով վնասելու սպառնալիքով Վ. Մ-ին ներկայացրել է իր օգտին գույքային գործողություն կատարելու՝ առանձնապես խոշոր չափերի՝ 7.160.000 ՀՀ դրամին համարժեք, 1.000.000 ՌԴ ռուբլի գումար տալու պահանջ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ գնդապետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր