Տեսանյութ. Նրանք հայր ու դուստրեր չեն, այլ հանցագործ ու զոհեր. փաստաբանը՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության գործի մասին

«Աղջիկները մի քանի ամիս առաջ դիմել էին խնդրանքով՝ պարզել, թե արդյոք հոր՝ իրենց նկատմամաբ ունեցած վերաբերմունքի մեջ հայտնաբերվե՞լ են հանցագործության տարրեր: Ձեռնարկել միջոցներ այդ ուղղությամբ: Եվ ահա, մենք ստացել ենք ակտը, ըստ որի՝ Միխայիլ Խաչատուրյանը հանցագործություն է կատարել: Խոշտանգումների, սեռական բռնությունների է ենթարկել: Ակտում նշվում, թե ինչ հանցագործություններ է նա կատարել: Ինչ ապացույցներ կան: Քանի որ օրենք արգելում է հանգուցյալի նկատմամաբ քրեական գործ հարուցել, դա հնարավոր է անել միայն այն դեպքում, երբ Միխայիլ Խաչատուրյանի մոտ հարազատները համաձայն չլինեն այդ ակտի հետ: Քանի որ նրանք ո՛չ նախկինում և ո՛չ էլ հիմա անհամաձայնության մասին չեն ասել, չեն բողոքարկում, ուստի ես մտածում եմ, որ նրանք համաձայն են դրա հետ: Եթե բողոքարկում լինի, հնարավոր է, որ ևս մի քանի հոդված ավելանա: Այսինքն՝ հիմա նրանք ընտրում են վատը վատագույնից»,- ասել է Պարշինը։
Ըստ փաստաբանի՝ եթե Խաչատուրյանը սպանվել է այն պահին, երբ քնած է եղել, դա չի նշանակում, որ նրանք հարձակվել են քնած մարդու վրա:
«Դա նշանակում է, որ նրանք պարզապես պահ են ընտրել կատարվելիք հանցանքին հակառակվելու համար, որովհետև եթե նա արթնանար, հանցագործությունները շարորնակվելու էին: Սա կարելի է համեմատել, որ համակենտրոնացման ճամբարի գերիները հարմար պահ էին ընտրում ու իրենց նկատմամբ հսկողություն իրականացնողների դեմ դուրս գալիս: Ոչ մեկի մտքով չի անցնում դատել նրանց այն բանի համար, որ սպանել են իրենց խոշտանգողներին: Այն պահից, երբ նա սկսել է հանցանքներ գործել, նրանք հայր և դուստրեր չեն եղել, եղել են հանցագործ և զոհեր: Արդեն կյանքին էր վտանգ սպառնում: Մեծ աղջիկը բռնության պատճառով արդեն շնչարգելություն է ունեցել, գիտակցությունը կորցրել: Հասկանալի էր, որ հետո նրանք կմահանային, նրանք իրենց կյանքն են փրկել: Դա անհրաժեշտ պաշտպանություն է եղել»,- ասել է նա։
Փաստաբանը նաև հավելել է, թե շարունակելու են պնդել, որ գործը կասեցվի: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե աղջիկները ինչու օգնության չեն դիմել շարունակ բռնությունների ենթարկվելու պարագայում.
«Նրանք օգնության դիմելու հնարավորություն չեն ունեցել: Հարազատներն իմացել են ընտանիքում տիրող իրավիճակի մասին, բայց ոչ մի քայլ չեն ձեռնարկել՝ չնայած այն բանին, որ աղջիկները մի քանի անգամ այդ մասին պատմել են: Նրանք կախման մեջ էին Խաչատուրյանից, տրամաբանական է, որ չէին անի: Նրանց աչքի առաջ է Խաչատրուրյանը զենքով սպառնացել ոստիկաններին, բաժին գնալու համար ուղարկված թղթերը պատռել: Մենք ապացույցներ են գտել, որ նա կապեր է ունեցել գլխավոր դատախազությունում, շրջանային դատախազությունում: Այդ մարդիկ, ամենայն հավանականությամբ, նրան, այսպես ասած, պահել են: Այս հարցով մենք դեռ կզբաղվենք: Հավանաբար կբարձրաձայնենք: Աղջիկները գիտեին, որ նա ինչ-որ «պաշտպաններ» ունի և դիմելն անօգուտ է: Իսկ ուր փախչել, նրան ամբաղոջովին նրանից էին կախված` նյութապես, կացարանով: Եվ դրանից նա օգտվել է:
Փաստաբան Ալեքսեյ Պարշինը նաև անդրադարձել է այն պնդումներին թե աղջիկները հորս սպանել են նրա փողերը ձեռք բերելու մոտիվով.
«Նրանք հրաժարվել են ժառանգությունից, սոտանալու առանցնապես բան էլ չիա՝ ինչ-որ մի հին, օգտագործված ավտոմեքենա, ուղղակի ծիծաղեկի է: Խաչատուրյանը առնաձնապես հարուստ ու ապահոված չէ, նա ամբողջ փողը ծախսում էր Երուսաղեմ այցի վրա, իրեն Աստծո մարդ էր ներկայացնում, բայց դա այդպես չէր: Նա չար էր, և ինչպես ցանցակաց չար, նա իրեն քողարկում էր: Գումարներն, որինակ, իր աղջիկների դաստիարակության վրա չէր ծախսում: Այսդ մասինա սում են բոլոր հարևանները, մարդիկ, ովքեր ճանաչել են նրան: Աղջիկների ուսուցիչներից մինչև խանութի անվտանգության աշխատանից նրա մասին բացասաբար են արտահայտվել: Նրա մասին լավ են արտահայտվում այն հարազատները, ում գումար է տվել և եկեղեցու այն մարդիկ, ում գումար է տվել: Նրանք իհարկե լավ կարտահայտվել, դա բացատրելի է», – ասել է Ալեքսեյ Պարշինը :