«Շշի Մելոն» ցուցմունք է տվել.իր դեմ իրականացված մահափորձի պատվիրատուն քրեական հեղինակություն համարվողն է
«Փաստինֆո»-ի հետ զրույցում տուժողի ներկայացուցիչ Հրանտ Գևորգյանը հաստատեց միայն, որ Մելիք Մանուկյանը մեկ շաբաթ առաջ ցուցմունք է տվել, սակայն չներկայացրեց մանրամասները. «Նա նկարագրել է՝ ինչն է մահափորձի պատճառը, բայց ցուցմունքի մնացած բովանդակությունն արդեն նախաքննական գաղտնիք է»,-ասաց Հրանտ Գևորգյանը»։
