Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով          Ամեն ինչ նոր է սկսվում...Ոսկեպարի եկեղեցին և գերեզմանատունն այլևս հասանելի չեն տեղի բնակիչներին       Շուտով կլսենք և Երախի, և միջանցքի հանձման մասին.Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն    

26 օգոս 2019 14:03

Շենգավիթում տեղի ունեցած կրակոցներից տուժածին վիրահատել են, նա վերակենդանացման բաժանմունքում է

Երեւանի Շենգավիթ վարչական տարածքում օգոստոսի 25-ին հնչած կրակոցների հետեւանքով վիրավորներից մեկը վիրահատվել է, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին  ասաց «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը:
Նա նշեց, որ միջադեպի մասնակիցներից մյուսն էլ մինչեւ հիվանդանոց հասցնելը մահացած է եղել:


Նշենք, որ մահացածը թաղային հեղինակություն 43-ամյա Համբարձում Առաքելյանն է եղել։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 6-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործով կատարված քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երեւան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1975թ.: Վերջինս ձերբակալվել է:
Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին` Ժամը 18:30-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադեւոսյան փողոցում կրակոցներ են հնչել:
Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են մի քանի զենքերից կրակված պարկուճներ, այդ թվում՝ ավտոմատի, «Մակարով» եւ թմբուկավոր տեսակի ատրճանակների, դանակներ եւ արնանման հետքեր:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ նշված վայրից «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 քաղաքացի, այնուհետեւ վիրավորներից մեկը գիտակցության չգալով, մահացել է:
Ըստ մամուլի՝ վիրավորներից է նաեւ Շենգավիթում գործող «Մաքս» սուպերմարկետի սեփականատերը։ Նախնական վարկածով՝ վիճաբանությունը տեղի է ունեցել նրա եւ Համբարձում Առաքելյանի միջեւ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր