Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ          Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

26 օգոս 2019 15:22

Ադրբեջանցին Սոչիում 22 տարվա ազատազրկման է դատապարտվել կնոջ 5-ամյա աղջկա բռնաբարության և սպանության համար

Սոչիում Ադրբեջանի քաղաքացին դատապարտվել է 22 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում՝ իր քաղաքացիական կնոջ 5-ամյա աղջկա բռնաբարության և սպանության համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին՝ հղումն անելով ՌԴ Կրասնոդարի մարզի ՔԿ ՔՎ-ին:

Ինչպես նշվում է, հանցագործությունը տեղի է ունեցել 2018-ի մարտին:
Հստակեցվում է, որ այդ ժամանակ երեխայի մայրը բուժման նպատակով գտնվել է հիվանդանոցում, և նրա խնամքով զբաղվել է խորթ հայրը:

Օգտվելով երեխայի անօգնական վիճակից, 30-ամյա տղամարդը բռնաբարել է նրան, ինչից հետո ձեռքերով առնվազն երեք հարված հասցրել կրծքավանդակի և որովայնի շրջանում:
Երբ երեխան դադարել է կյանքի նշաններ ցույց տալ, հանցագործը նրա մարմինը դրել է պայուսակի մեջ և տարել գետի ափը, ծանոթներին տեղեկացնելով, որ աղջիկը կորել է:
Սակայն, երբ, ի վերջո, աղջկա դին հայտնաբերվել է, խորթ հայրը խոստովանել է կատարած անմարդկային հանցագործությունը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր