Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

27 օգոս 2019 14:00

Ամեն բան կարող է շուտով փոխվել.կիբորգները դուրս կմղեն մարդկանց որպես տեսակ.կլինեն ավելի խելացի

Գիտնական եւ ֆուտուրիստ Ջեյմս Լավլոկը կարծում է, որ կիբորգները կփոխարինեն մարդկանց եւ կվեարփոխեն աշխարհը։ «Մեր գերազանցությունը՝ որպես Երկրի գլխավոր բնակիչների եւ տիեզերքի պիոներների, արագ մոտենում է ավարտին»,- կարծում է Լավլոկը, տեղեկացնում է Americaru-ն։
Տասնյակ հազարավոր տարիների ընթացքում մարդիկ իշխել են որպես մեր մոլորակի միակ բանական, ինքնագիտակից տեսակ։ Բայց ինտելեկտուալ մեքենաների աճը նշանակում է, որ ամեն բան կարող է շուտով փոխվել, գուցե նաեւ մեր սեփական կյանքը։ Շուտով Homo Sapiens-ը լիովին կանհետանա մոլորակի երեսից, քանի որ մեզ ամբողջովին կփոխարինեն կիբորգները։


Լավլոկը նկարագրում է դրանք որպես ժամանակակից ռոբոտների եւ արհեստական ինտելեկտի համակարգերի ինքնաբավ, ինքնագիտակից հետնորդներ։ Նա դրանց տիրապետության գալիք դարաշրջանն անվանում է Նովացեն։
Ի տարբերություն տեխնոթերահավատների, այդ թվում եւ Լուիսվիլի համալսարանի գիտնական, համակարգչային մասնագետ Ռոման Յամպոլսկու, Լավլոկը սակավ հավանական է համարում, որ մեր մեքենաները կպայքարեն մեր դեմ Տերմինատորի նման։ Չի լինի նաեւ երանավետ միություն՝ կիբորգները պարզապես դուրս կմղեն մարդկանց որպես տեսակ։
Լավլոկի խոսքով՝ Նովացենի առաջին փուլերն արդեն սկսվել են։ Նա բերում է AlphaZero համակարգչային ծրագրի օրինակը, որը սովորել է խաղալ գո եւ դարձել է աշխարհի ամենալավ խաղացողը։ Արդի համակարգիչներն արդեն կարող են մշակել տվյալները շատ ավելի արագ, քան մենք։ «Շնորհիվ լիովին անկախ արհեստական ինտելեկտի՝ վաղվա կիբորգները կդառնան մեզնից միլիոն անգամ ավելի խելացի, եւ մենք պարզապես կանհետանանք»,- ասում է Լավլոկը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր