«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին          Տեսանյութ.Ինչքան քաղաքական դիակ կա, գերեզմանից հանել, տարել եք Կիրանց․ ՔՊ-ականը՝ Վազգեն Մանուկյանի մասին       Ու այս իրողության մեջ ՀՀ իշխանություններն ասում են՝ ծառեր տնկեք չերևան․․Մինչ Կիրանցում ծեծ ու ջարդ է, Ադրբեջանն արդեն 30 վարժանք ու զորավարժություն է անցկացրել    

27 օգոս 2019 11:56

Սպասվող խոշոր կատակլիզմին Հայաստանը չի դիմանա.Այդպես փակվեցին ատոմակայանն ու Նաիրիտը

«Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող խոշոր աշխարհաքաղաքական կատակլիզմներից առաջ Հայաստանում ակտիվանում են բնապահպանական շարժումները։

Այդպես փակվեցին ատոմակայանն ու Նաիրիտը, առաջինը մեծ ծախսերի գնով հաջողվեց վերագործարկել, իսկ ահա Նաիրիտն այլևս հնարավոր չեղավ վերագործարկել։
Նաիրիտի փակման արդյունքում անվերականգնելի վնաս հասցվեց հանրապետության ամբողջ քիմիական արդյունաբերությանը, փակվեցին Վանաձորի քիմիական գործարանը և այլ փոքր ձեռնարկություններ։

Ատոմակայանի փակման բացասական էֆեկտը շատ ավելի լուրջ էր ու մուլտիպլիկատիվ. էներգետիկ ճգնաժամ, տնտեսության անկում, մեծ արտագաղթ, ցուրտ ու մութ տարիներ, հիասթափություն ու հուսահատություն ամենակարևորի՝ պետականության և անկախության նկատմամբ։
Ջերմուկով Հայաստանը պահելու թեզը նորից դրվում է շրջանառության մեջ, իսկ մերօրյա ստամոլցյանները հրեշտակի դեմքով քարոզում են մաքուր օդի և մաքուր ջրի համար, կարծես մնացածը երազում են խմել ցիանիտով ջուր և շնչել բազալտի փոշին։
Նորից եմ կրկնում, չկան անվնաս բաց մետաղական հանքեր, բայց մինչ վերջնական որոշում կայացնելը պետք է հստակ գիտակցել, որ սպասվող խոշոր կատակլիզմին Հայաստանը չի դիմանա։

Зима близка и ночь будет долгой»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր