Ուղիղ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

27 օգոս 2019 15:34

Տեսանյութ. Գագիկ Խաչատրյանի եղբորորդին ևս բերման կենթարկվի. Վանեցյան

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության նախկին պետ Կարեն Խաչատրյանը նույնպես բերման կենթարկվի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 27–ին ԱԱԾ շենքի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
ԱԱԾ տնօրենը հայտարարեց, որ Գագիկ Խաչատրյանի որդիների նկատամամբ որևէ գործողություն չի իրականացվել։


«Նրա մերձավորներից Կարեն Խաչատրյանը բերման կենթարկվի, սակայ այս պահին որևէ հիմք և ապացույց չունենք Գագիկ Խաչատրյանի որդիների նկատմամբ»,–ասաց Վանեցյանը և հավելեց, որ այսօր մինչև օրվա ավարտը ԱԱԾ–ն հայտարարությամբ հանդես կգա և հանրությանը կներկայացնի գործի վերաբերյալ բոլոր մանարամասները։
Ավելի վաղ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել էր, որ Գագիկ Խաչատրյանի կողմից առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքի կապակցությամբ ԱԱԾ–ում հարուցված քրեկան գործի շրջանակներում վաղ առավոտից ԱԱԾ–ն խուզարկություններ է իրականացնում Գագիկ Խաչատրյանին պատկանող նատներում։ ԱԱԾ տնօրենը խոստացավ, որ խուզարկության ավարտից հետո Գագիկ Խաչատրյանին բերման կենթարկեն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր