Խոսքը տասնյակ միլիոնավոր դոլարների մասին է. Արթուր Վանեցյանը՝ Գագիկ Խաչատրյանի գործի մասին
![](https://ipress.am/wp-content/uploads/2019/08/4-66.jpg)
Վանեցյանը նշեց, որ որևէ բան ասել չի կարող, քանի որ դա նախաքննական գաղտնիք է։
Հարցին՝ ինչո՞ւ են հենց հիմա որոշել ՊԵԿ նախկին նախագահին բերման ենթարկել, Արթուր Վանեցյանն ասաց, որ ԱԱԾ-ն պատվերով որևէ մեկին չի ձերբակալում։
«Կատարվել է մեծ ծավալի աշխատանք, և այսօր ունեցած ապացույցների համակցությունը հիմք է տվել իրականացնել այս գործողությունները», – նշեց նա՝ միաժամանակ տեղեկացնելով, որ մինչ խուզարկությունը նախկին պաշտոնյան մի քանի անգամ կանչվել է հարցաքննության։
Արթուր Վանեցյանի խոսքով՝ այս պարագայում տասնյակ միլիոնավոր դոլարների մասին է հարցը:
Վանեցյանն ասաց, որ Խաչատրյանի հետ փոխկապակցված անձանցից բերման է ենթարկվելու նաև Կարեն Խաչատրյանը, ով ՊԵԿ-ում պաշտոն է զբաղեցրել:
«Գագիկ Խաչատրյանի որդիների նկատմամբ որևէ գործողություն չենք իրականացրել, որևէ փաստ չունենք այս պահին», – ավելացրեց նա:
Կձերբակալվի՞ Գագիկ Խաչատրյանը, թե՞ ոչ, Արթուր Վանեցյանն ասաց, որ կորոշեն քննիչները: Նրա խոսքով՝ քիչ առաջ ավարտվել է Խաչատրյանի՝ Ծաղկաձորում գտնվող առանձնատան խուզարկությունը, քննչական խումբը հիմա վերադառնում է Երևան: