Տրոլեյբուսը վրшերթի է ենթարկել ավտոմեքենան նորոգող վարորդին, որը տեղափոխվել է հիվանդանոց          Սիրիայում տեղի ունեցող գործընթացի հեռանկարներից մեկը ոչ միայն թուրք-իսրայելական ուղիղ բախnւմը կարող է լինել, այլ նաև Իրանի աստիճանական վերադարձը Սիրիա       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 17-ի համար    

27 օգոս 2019 16:58

Նիկոլ Փաշինյանը մերժեց Սասուն Միքայելյանի՞ն

Օրերս Կապան քաղաքի տոնն էր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն էր խնդրել կապանցիներից, որ քաղաքի տոնի օրը չի եղել կապանցիների կողքին և թեկուզ ուշացումով , բայց շնորհավորել էր բոլոր կապանցիներին քաղաքի տոնի առթիվ ու խոստացել այցելել նրանց:

Գյումրու տոնին վարչապետ Փաշինյանը մի ամբողջ գեղեցիկ օր անցկացրեց գյումրեցիների հետ և անգամ խոստացավ անկախության օրը տոնական կենտրոնը դարձնել Գյումրին:
Կապանից ու Գյումրուց առաջ Հրազդան քաղաքը տոնեց իր 60 ամյակը: Սասուն Միքայելյանի քաղաքապետ որդին հրավիրել էր թե վարչապետին և թե օրենսդիրների ու նախարարների:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով Հրազդանում ներկա էր գտնվել անգամ Սասուն Միքայելյանի կնոջ ծննդյան արարողությանը և ընտանեկան այլ խնջույքների, Աբովյանի քաղաքապետի ընտրություններից հետո հավանաբար վերլուծելով Սասուն Միքայելյանի պահվածքը, որոշել էր մերժել Սասուն Միքայելյանին և բազմաթիվ հրազդանցիներ, ովքեր քաղաքի տոնի օրը եկել էին վարչապետի հետ հանդիպման, այդպես էլ հանդիպումը չկայացավ:
Նույնիսկ վարչապետի կողմից հրազդանցին ուշացած շնորհավորանք չստացավ:
Ի դեպ Սասուն Միքայելյանի քաղաքապետ որդին որոշել էր մարզպետին ընդհանրապես չհրավիրել, քանի որ իր հայրիկի ու մարզպետի հարաբերությունները մի առվով չեն գնում:
Ու ստացվեց որ Սասուն Միքայելյանի ընտանիքը վարչապետի նշանակած կադրին` մարզպետին է մերժում, իսկ վարչապետ Փաշինյանը` Սասուն Միքայելյանին ու նրա ընտանիքին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր