Որևէ մեկը աշակերտին պարտադրելու իրավունք չունի.համազգեստի ընտրությունը դպրոցներում ազատ է, դրամահավաքությունն՝ անթույլատրելի

Տիգրան Վիրաբյանն անդրադարձել է նաև դրամահավաքությանը և ընդգծել, որ ցանկացած դրսևորում անընդունելի է: «Որոշ դպրոցներում այսօր, այո, սկսել են որոշակի շարժեր տարբեր ձևաչափերով: Մենք պետք է իսպառ բացառենք մեր դպրոցներում դրամահավաքությունը: Լինում են, իհարկե, նաև դեպքեր, երբ ահազանգերը կեղծ հիմքով են: Մենք հետևողականորեն գնում ենք այդպիսի յուրաքանչյուր ահազանգի հետքերով»,-նշել է քաղաքապետի տեղակալը: Խոսելով բուֆետների մասին՝ նշվել է, որ քաղաքապետարանը քննարկում է միասնական ծրագիր ներդրումը, որով դպրոցների բոլոր բուֆետները ձևավորմամբ, սպասքով և սննդի ցանկով կլինեն միանման, առանց կանխիկ դրամի շրջանառության, նաև՝ հատուկ բջջային հավելվածներով: Մինչ այդ դպրոցները կարող են պայմանագրեր կնքել առանձին կազմակերպությունների հետ՝ հետևելով սննդի ընտրության՝ առողջապահության նախարարության սահմանած չափորոշիչներին: Արդեն սեպտեմբերից համայնքային դպրոցները կտեսակավորեն աղբը և առաջին հերթին կառանձնացնեն թուղթը: Աղբի տեսակավորման համար կառանձնացվեն հատուկ տարածքներ, կտեղադրվեն առանձին աղբարկղեր ու աղբամաններ: Աշակերտների հետաքրքրությունների և ստեղծագործական ներուժի բացահայտման նպատակով հանրակրթության վարչությունը նախաձեռնել է մի շարք ծրագրեր: Դպրոցներում կհիմնվեն աշակերտական ակումբներ՝ գրական, բնապահպանական, նաև՝ մասնագիտական կողմնորոշման: Ուսումնական այս տարում առաջին անգամ կանցկացվի «Սթարթափ սամմիթ Երևանը»: