10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

28 օգոս 2019 15:53

ՀՀ–ն չի հաստատել Լեհաստանում միջազգային համաժողովին Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը. ԱԳՆ

Հայաստանը չի հաստատել Լեհաստանի Կրինիցա-Զրդույ քաղաքում անցկացվելիք 29-րդ միջազգային տնտեսական համաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը: Մի շարք երկրների թվում համաժողովին մասնակցության հրավեր է ուղարկվել ՀՀ վարչապետին: Հայաստանը չի հաստատել վարչապետի մասնակցությունը և լեհական կողմն այդ մասին տեղեկացվել է»,- ասաց Նաղդալյանը:
Ավելի վաղ, Լեհաստանում կայանալիք համաժողովի պաշտոնական կայքը հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 3-5-ը կմասնակցի Լեհաստանի Կռինիցա քաղաքում կայանալիք 29-րդ միջազգային տնտեսական ֆորումի աշխատանքներին: 
Կայքը Փաշինյանին ներկայացնում է, իբրև ֆորումի ամենակարևոր հյուրերից մեկը, ով կարողացավ լուրջ քաղաքական փոփոխություններ բերել Հարավային Կովկասում:
Նշենք, որ միջոցառմանը մասնակցելու է շուրջ 4500 մասնակից տարբեր երկրներից:
Վարչապետը բազմաթիվ հրավերներ է ստանում, սակայն ոչ միշտ եւ ոչ բոլոր հրավերն է ընդունում։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր