Տեր-Պետրոսյանին դուր չի եկել Փաշինյանի՝ բոլորի համար անակնկալ կերպով արած«Արցախը Հայաստանն է, և վերջ» արտահայտությունը.«Փաստ»
![](https://armtimes.com/static/article/14/17/53/141753.jpg)
Ըստ լուրերի, Տեր-Պետրոսյանի և Փաշինյանի միջև գոյություն ունեցող պայմանավորվածությունների մեջ խախտում է եղել՝ հատկապես Արցախի մասով, ավելի կոնկրետ՝ հիմնախնդրի կարգավորման գործընթացի առումով: Երբ Փաշինյանն իր ելույթի ժամանակ ամբիոնից հայտարարեց, որ «Արցախը Հայաստանն է, և վերջ», դա դուր չի եկել որոշակի խմբերի, և, ըստ տեղեկությունների, նախապես այդ արտահայտությունը պլանավորված չի եղել, այլ ուղղակի ասվել է ստեղծված վիճակից ելնելով: Թերթի կառավարական աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանը, բոլորի համար անակնկալ կերպով, վերջին պահին փոխել է իր ելույթի որոշ առանցքային հատվածներ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: