ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

29 օգոս 2019 17:51

Եթե կարողանաս կոռուպցիոն սխեման բացահայտել, և՛ տուգանքները նախորդներիդ վզով կլինի, և՛ Նոբելյան մրցանակ կստանաս

-Նիկոլ բարի օր, չես հավատա, բայց Ամուլսարի ցուցարարների հետևում Ամուլսարի հանքի տերերն են կանգնած: Նրանց նպատակն է տույժ-տուգանքներով մեծ գումարներ վաստակել:

-Բարև ալիսա, իսկ հանքի շահագործումն, ու այդքան ոսկիները:

-Այդ հանքի տեղը ԽՍՀՄ տարիներին ռուսները շատ լավ գիտեին, մանրակրկիտ ուսումնասիրել էին, բայց վտանգը շատ ավելին էր:

-Ի՞նչ վտանգ կա, եթե ամեն ինչ ճիշտ կազմակերպեն, ոչ մի վտանգ էլ չկա:

-Վտանգը ուրիշ տեղ է: Հանձնարարի թող բերեն Հայաստանի և հարակից շրջանների տաք ջրերի քարտեզը: Որտե՞ղ են այդ ջրերը տաքանում, թե՞ կարծում ես գետնի տակ բաքսի կա քաշած:

Հանքի տակ՝ շատ ներքև ուրանի մեծ կուտակումներ են, որտեղ վաղուց շղթայական ռեակցիա է սկսվել և մեծ ջերմություն է արտադրվում, ինչի արդյունքում էլ ջրերը տաքանում են: Հանքերը փորփրելով դուք վնասում եք պաշտպանական շերտերը և մի օր լավ փաստի առաջ եք կանգնելու:

-Բա որ այդ ամենը հայտնի էր, նախորդ իշխանություններն ինչու՞ են գնացել նման գործարքի:

-Փողի համար, փող են լվանում:

Այ, եթե կարողանաս այսօր կոռուպցիոն սխեման բացահայտել, և՛ տուգանքները նախորդներիդ վզով կլինի, և՛ Նոբելյան մրցանակ կստանաս՝ համաշխարհային կոռուպցիոն սխեմաների բացահայտման համար:
Hayacq.com-ի հումորային շարքից. Թիվ 7

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր