Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց. դատարանը բավարարեց ԱԱԾ-ի միջնորդությունը
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին քիչ առաջ կալանավորելու որոշում է կայացվել:
Նման որոշում հրապարակել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ՝ այդպիսով բավարարելով ԱԱԾ միջնորդությունը:
Այսօր ավելի վաղ կալանավորվել էր նաեւ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը: Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար: Իսկ Կարեն Խաչատրյանը՝ առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար։
Ազգային անվտանգության ծառայությունը Խաչատրյանին, ինչպես նաեւ նրա եղբորորդուն ձերբակալել էր օգոստոսի 27-ի երեկոյան: Նույն օրն ավելի վաղ Խաչատրյաններին պատկանող տարածքներում խուզարկություններ էին կատարվել:
Քրեական գործը վերաբերում է Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում կատարված ենթադրյալ հանցագործության դեպքերին: