Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

31 օգոս 2019 13:53

Ոչինչ պարոն նախարար, քիչ մնաց, դիմացեք, նախարարի պաշտոնն անցողիկ է.Ձեզ շատ հուզիչ անակնկալներ են սպասվում

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը գրում է.
ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը ասում է. «իրականում 3 նախարարությունում այնքան աշխատանք կա, որ անընդհատ չես կարող նույն պրոցեսներին հետևել»:
Պարոն նախարար, դա ժողովրդի վարչապետին պետք է բացատրել, ոչ թե հասարակությանը: Երբ ամիսներ առաջ որպես ժողովրդին «լավություն» ներկայացվում էր այդ նախարությունների օպտիմալացումը, Դուք քաջություն չունեցաք ասելու, որ կյանքում որևէ մեկին չղեկավարած մարդու համար դժվար է լինելու այդ սուպերնախարարությունը ղեկավարել: Ոչինչ պարոն նախարար, քիչ մնաց, դիմացեք, նախարարի պաշտոնն անցողիկ է: Վաղ, թե ուշ ժողովուրդը Ձեզ հանգստի կուղարկի, և միգուցե վերադառնաք համալսարան, բայց ոչ թե գիտությամբ զբաղվելու, այլ ինչպես նախկինում՝ ուսանողների մոտ արդեն նոր իշխանություններից դժգոհելու և պատերի տակ սրանից-նրանից բամբասելու:
Ի դեպ, շնորհավորում եմ Ձեզ գալիք ուսումնական տարվա կապակցությամբ, և եթե որոշեք որևէ ուսումնական հաստատություն այցելել, ապա խորհուրդ եմ տալիս չկշտամբել հոգևորականներին ու ուսուցիչների լեզվական գիտելիքները չստուգել: Հավատացնում եմ Ձեզ, այս թատրոնի ավարտին Ձեզ շատ հուզիչ անակնկալներ են սպասվում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր