Ուղիղ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

02 սեպ 2019 12:15

Գյումրիում 1-ամյա աղջնակի դաժանաբար սպանության գործով գնահատական կտրվի պաշտոնատար անձանց գործողություններին. դատախազ

Գյումրիում 1-ամյա աղջնակի սպանության գործով քննության առարկա կդառնա նաև պաշտոնատար անձանց գործողությունները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը՝ անդրադառնալով այն հրապարակումներին, որ դեպքից երկու շաբաթ առաջ մարզպետարանը երեխայի հարցով դիմել է ոստիկանությանը։
«Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար քննության առարկա կդառնա երեխայի հետ կապված բոլոր հանգամանքները։ Հրապարակումների հիման վրա քննության առարկա կդարձնենք և գնահատական կտանք նաև պաշտոնատար անձանց գործողությկուններին, եթե այդպիսիք հայտնաբերվեն»,–ասաց նա։

Ավելի վաղ  հայտնել էինք, որ երեխայի մայրը մոտ 2 շաբաթ առաջ ցանկացել է երեխային մանկատուն հանձնել, սակայն Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնում նրան համոզել են նման քայլի չդիմել՝ առաջարկելով սոցիալական անհրաժեշտ պայմաններ, աշխատանք։
Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը NEWS.am–ին տեղեկացրել էր, որ երեխայի մորը սոցիալական պայմաններ, սնունդ, հագուստ, բնակարանի վարձ, աշխատանք առաջարկելուց հետո նաեւ ոստիկանություն է ահազանգել, քանի որ կարծել է, որ այդքան բան առաջարկելուց հետո, եթե ինքը մտադիր է էլի հրաժարվել, պետք է նաեւ ոստիկանությունը տեղյակ լինի։
NEWS.am–ը ոստիկանությունից փորձեց պարզել, թե նախքան դեպքը երբ մարզպետարանից դիմել են իրենց, ի՞նչ գործառույթներ են իրենք իրականացրել։
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը չցանկացավ մեկնաբանություն տալ խնդրի կապակցությամբ՝ մեզ ուղղորդելով լրատվական վարչություն, որտեղից էլ  հարցին ի պատասխան հայտնեցին, որ գործով զբաղվում է Քննչական կոմիտեն։
Ավելի վաղ հայտնել ենք, որ օգոստոսի 31-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի աղբանոցում հայտնաբերվել է երեխայի դի:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանությունը: Համաձայն քննության տվյալների՝ 20-ամյա կինը, ապօրինաբար մանկահասակ դստերը՝ 2018թ. ծնված երեխային, կյանքից զրկելու  դիտավորությամբ, իր բնակարանում կպչուն ժապավենով կապել է նրա ձեռքերն ու ոտքերը, բերանին փաթաթել կիսաշրջազգեստ, որից հետո երեխային բնակարանից տեղափոխել և դրել է մոտակայքում գտնվող աղբարկղերից մեկի մեջ և աղբով փակել նրան, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
20-ամյա կինը ձերբակալվել է՝ երեխային սպանելու կասկածանքով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր