Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում       Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ»    

02 սեպ 2019 18:05

Տեսանյութ.1993թ. արդեն ունեինք արցախյան պայքարի հակառակորդներ և տոտալ ազատագրման, ամեն ինչ վերցնելու կողմնակիցներ

Հայացք մամուլի ակումբում ՀՀ Գերագույն խորհրդի նախագահության անդամ, ԳԽ պաշտպանության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Բաղդասարյանը և Երկրապահ կամավորական միության հիմնադիր կորդինատոր, նախագահ, ներկայումս Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Գեոէկոլոգիայի և կենսաանվտանգության ամբիոնի վարիչ Սամվել Շահինյանը խոսեցին Արցախի անկախության հռչակման, ձեռքբերումների և անելիքների մասին:
«Առավելագույնը, որ հույս ունեինք ստանալ, Արցախն ադրբեջանցիների ճիրաններից ազատագրելն էր: Երբ մենք սկսեցինք պայքարը, ունեինք նշաձող՝ ե՞րբ և ո՞ր կանգառը պետք է հասնենք: Որևէ սխալ թույլ չէինք տալիս: Ո՞ւր են մեր այսօրվա նշաձողերը, որո՞նք են դրանք»,-ասաց Սամվել Շահինյանը, հավելելով, որ անկախությունից հետո այն ուժերը, որոնք ամեն ինչ արեցին, որպեսզի Հայաստանն ու Արցախն անձեռնմխելի մնան, սկսեցին իրար խորապես հակադրվել:
Տեսանյութ.1993թ. արդեն ունեինք արցախյան պայքարի հակառակորդներ և տոտալ ազատագրման, ամեն ինչ վերցնելու կողմնակիցներ
Նկարը Hayacq.com-ին տրամադրեց Գևորգ Բաղդասարյանը
Ամբողջական ասուլիսը՝ Hayacq.com-ի տեսանյութում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր