Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

03 սեպ 2019 13:59

Ինչ-որ բան այն չէ,սա ԵԱՏՄ որոշում չէ․Վարորդական իրավունքների հարցում ՌԴ օրենսդրությունը խտրական է հենց Հայաստանի նկատմամբ

Ազգային ժողովի հանձնաժողովներից մեկի քննարկմանն այսօր հրավիրվել են ԱԳ նախարարի տեղակալը, ԵԱՏՄ և ասիական այլ երկրներում ՀՀ դեսպանները։ Պատգամավորներից Արմեն Եղիազարյանը քննարկման ժամանակ ասաց, որ թեև ԱԳՆ ներկայացուցիչները պնդում են, որ ԵԱՏՄ-ում ամեն ինչ լավ է, բայց վարորդական իրավունքների ճանաչման հարցն այդպես էլ չի կարգավորվում։

Խոսքն այն մասին է, որ Ռուսաստանում Հայաստանի վարորդական իրավունքով հնարավոր չէ տաքսի վարել։ Սրա վերաբերյալ հայկական կողմի նախաձեռնությամբ շատ քննարկումներ են եղել, սակայն լուծում չի տրվել։
ՀՀ ԱԳՆ տեղակալ Շավարշ Քոչարյանը բացատրեց խնդրի հիմքերը՝ Ռուսաստանի օրենսդրությունը հակասում է ԵԱՏՄ ընդհանուր կարգավորումներին։ Բայց թե ինչպես պետք է լուծվի խնդիրը, անհայտ է։ Քոչարյանի խոսքով՝ առաջարկ է եղել բազմակողմ համաձայնագիր կնքել այս հարցում, բայց դա շատ երկար կտևի, տարիներ։ Իսկ վարորդները հենց հիմա խնդիր ունեն։
Քոչարյանը նույնիսկ ասաց, որ ռուսական կարգավորումները խտրական են հենց Հայաստանի նկատմամբ, քանի որ ԵԱՏՄ մյուս անդամ պետությունները երկկողմ ձևով լուծել են այդ հարցերը։ Մասնավորապես Բելառուսի դեպքում գործում է Միութենական պետության համաձայնագիրը, իսկ Ղազախստանը և Ղրղզստանը արտոնություն ունեն այդ հարցում։ Այս ամենի հետևանքով արդեն 3 տարի այս խնդիրը չի լուծվում Հայաստանի համար։
«Մեկ ասում են՝ արդեն Դումայում է։ Հետո ասում են՝ Դումայում չի … նորից՝ Դումայում է։ Հետո անընդհատ փորձում են խնդիրը տանել բազմակողմ հարթակ՝ գիտակցելով, որ դա շատ երկար կտևի։ Այսինքն սա ԵԱՏՄ որոշում չէ։ Եթե ԵԱՏՄ որոշում լիներ, մենք թույլ չէինք տա, որ այդպիսի բան լիներ»,- բացատրեց Քոչարյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր