Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը          Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում       Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի    

04 սեպ 2019 16:23

Դա իր ապօրինությամբ ճչացող հայտարարություն է եւ արտացոլում է իշխանության մոտեցումը . Վիկտոր Սողոմոնյանը՝ Տիգրան Եգորյանի հայտարարության մասին

«Դա իր ապօրինությամբ ճչացող հայտարարություն է եւ արտացոլում է այն մոտեցումները, որոնք որդեգրված են իշխանության կողմից եւ, իհարկե, դա ճնշում է դատարանի վրա։ Դժվար է այլ եզրակացության գալ», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար
Վիկտոր Սողոմոնյանը՝ անդրադառնալով փաստաբան Տիգրան Եգորյանի այն հայտարարությանը, որ եթե Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշում ընդունի, Սահմանադրության համար պատասխանատու իշխանության մյուս թևերը իրավասություն ունեն չճանաչելու այն։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի դիմումի գործով որոշումը ՍԴ-ն պետք է հրապարակի այսօր։ 
«Փաստինֆո»-ի դիտարկմանը, թե իշխանության ներկայացուցիչներն ու մերձիշխանական գործիչները ՍԴ-ի լեգիտիմության մասին խոսում են բացառապես այն դեպքում, երբ խոսքը 2-րդ նախագահի հետ կապված քրեական գործերին է վերաբերում, Վիկտոր Սողոմոնյանն արձագանքեց. «Բազմիցս արձանագրել ենք, որ երբ խոսքը հասնում է նախագահ Քոչարյանի հետ կապված գործերին, իշխանությունները միանգամից բիրտ միջոցներ են կիրառում դատարանները ճնշելու համար՝ անկախ նրանից, թե ինչ ատյանի դատարան է դա կամ բարձր դատարան է, թե ոչ։ Սա, ցավոք, նույն շարքից է»։
Հավելենք, որ երեկ 2-րդ նախագահի դիմումի քննության ժամանակ Ռոբերտ քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում խոսել էր դատարանի վրա գործադրվող ճնշումների մասին։ «Ակնկալում եմ, որ Սահմանադրական դատարանի դատավորներն իրականացնեն արդարադատություն ու չենթարկվեն բազմատեսակ ճնշումների, որ մենք տեսնում ենք վերջին ամիսների ընթացքում», - հայտարարել էր Լևոն Քոչարյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր