Տեսանյութ.ՍԴ որոշումը չկատարելը քրեորեն հետապնդելի արարք է. Եթե ՍԴ-ն արձանագրում է, որ խախտվել է անձնական ազատության իրավունքը, ուրեմն ազատազրկումը չի կարող լինել իրավաչափ

Որոշումը հրապարակեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, որը նշեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը հակասում է ՀՀ Սահմանադրությանը։
Լրագրողների հետ ճեպազրույցում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը հայտարարեց, որ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը 135-րդ հոդվածից առանձին չի կարող դիտարկվել։
«Կալանավորումը, որը կիրառվել է 2-րդ նախագահի նկատմամբ մի քանի անգամ, խախտել է նրա անձնական ազատության իրավունքը։ 135-րդ հոդվածով կալանք չի կարող կիրառվել, դա ես չեմ ասում դա տարիներ առաջ ասել է Վճռաբեկ դատարանը։ Եթե ՍԴ-ն արձանագրում է, որ խախտվել է անձնական ազատության իրավունքը, նշանակում է ազատազրկումը չի կարող լինել իրավաչափ»,-ասաց Արամ Վարդեւանյանը՝ հավելելով, որ ՍԴ որոշումը չկատարելը քրեորեն հետապնդելի արարք է։