ՌԴ-ն դադարեցնում է ռազմական պայմանագրերը 11 եվրոպական երկրների հետ          Ավտովթար՝ Շիրակի մարզում, Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են 2 «ՎԱԶ 2107»-երը, կան վիրավորներ       Ի՞նչ կբերի Հրե ձիու տարին կենդանակերպի նշաններին, Արևելյան աստղագուշակ 2026 թվականի համար    

05 սեպ 2019 12:54

Դժբախտ պատահար Երեւանում. Թումանյան փողոցի շենքերից մեկի 6-րդ հարկից 2.5 տարեկան երեխա է ընկել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ժամը 10:32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի բակում նկատել են 2.5 տ երեխայի, ով, ըստ նախնական տվյալների, ընկել է նույն շենքի 6-րդ հարկից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման եւ օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը եւ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Երեխան անգիտակից վիճակով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք:
Տղայի մոտ առկա է զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկրերի ցիրկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ:

Միացված է արհեստական շնչառության սարք, անգիտակից է: Վիճակը ծայրահեղ ծանր է»:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր