Տեսանյութ.Ոչ թե փոխհատուցում է, այլ՝ աջակցություն.Մարտի 1-ի զոհերի յուրաքանչյուրի ընտանիքին կհատկացվի 30 մլն դրամ
![](https://ipress.am/wp-content/uploads/2019/09/Marti-1-770x470.jpg)
1) ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին՝ 30 միլիոն դրամ,
2) առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15 միլիոն դրամ,
3) առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5 միլիոն դրամ։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ գումարի տրամադրման չափը պայմանավորված է ՀՀ հատուկ քննչական ծառայությունից ստացված տվյալներով, համաձայն որոնց՝ 2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվել է 10 անձ, առողջությանը ծանր վնաս է հասցվել՝ 10 և միջին ծանրության վնաս ՝ 54 անձի։