Մարուքյանի միջոցով փորձում են Փաշինյանին տապալել. քաղաքական ակումբ է ստեղծվել, յուրաքանչյուր անդամ ունի հանձնարարական. «Իրատես»

Մեր տեղեկություններով՝ նրանց շարքերը համալրվել են նոր քաղաքական և հասարակական գործիչներով (Սպարտակ Սեյրանյան, Վահե Հովհաննիսյան, Հրանտ Բագրատյան, Խոսրով Հարությունյան)։ Այս քաղաքական թիմին ուշագրավ հանձնարարական է տրվել։
Մեզ հաջողվեց ճշտել, որ ակումբի յուրաքանչյուր անդամ ունի կոնկրետ հանձնարարական մեկ կուսակցության ղեկավարի և անդամների հետ մշտական բանակցություններ վարելու։ Այսպես ասած, բանագնաց-հանձնակատարը պետք է նրանց համախմբի մեկ գաղափարի շուրջ։
Մեր աղբյուրը տեղեկացրեց, որ խորհրդարանական ընդդիմության, մասնավորապես «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ աշխատում է Ռուբեն Հակոբյանը, այսինքն՝ փորձում են Փաշինյանի երբեմնի թիմակից Էդմոն Մարուքյանի միջոցով տապալել Փաշինյանին։
Քանի որ այս քաղաքական ուժը ներկայացված է և խորհրդարանում, և Երևանի ավագանիում, նպատակ կա այդ երկու ուղղություններն էլ գործի դնել։ Հակոբյանը պարբերաբար հանդիպում է ԼՀԿ-ի հետ։
Ի դեպ, այս կուսակցության անդամներից մեկը նեղ շրջապատում գլուխ է գովել, թե ԼՀԿ-ն նախկին իշխանության ժամանակ էլ խնդիր չի ունեցել, ու եթե նրանք նորից վերադառնան, էլի խնդիր չեն ունենալու»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: