Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար       Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

06 սեպ 2019 12:40

Այգեստանում բջջայինի լիցքավորելու ժամանակ կարճ միացումից հրդեհ է բռնկվել, 12-տարեկան աղջիկը այրվածքներ է ստացել

Սեպտեմբերի 5-ին, ժամը 08.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ ազդրերի 1-ին, 2-րդ աստիճանի այրվածքներով իրենց մոտ է ընդունվել Այգեստան գյուղի 12-ամյա մի բնակչուհի:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 08.10-ի սահմաններում, աղջկա կողմից իրենց տան ննջասենյակում բջջային հեռախոսի միացված լիցքավորման սարքը անջատելու առաջացել է հոսանքի կարճ միացում, ինչի արդյունքում բռնկված հրդեհի հետևանքով աղջիկը ստացել է այրվածքներ, նաև մասնակի այրվել է ննջասենյակի գույքը:


Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Նախապատրաստվում են նյութեր:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր