Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն          Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է       Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.    

06 սեպ 2019 13:18

Իզուր վերև-ներքև մի թռեք.Էդմոն Մարուքյանը՝ իր հասցեին արված հայտարարության՝«Լուսավոր Հայաստան»-ի հետ Փաշինյանին տապալելու մասին

Այն, ինչ հրապարակվել է այսօր մամուլում, որը բոլոր կայքերը տարածել են, թե նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի միջոցով աշխատում են «Լուսավոր Հայաստան»-ի հետ, որ տապալեն Նիկոլ Փաշինյանին, լկտի սուտ է: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:


«Կա սուտ, նորմալ սուտ, ապատեղկատվություն և լկտի սուտ: Դա լկտի սուտ է, մեզ համար անցյալի էջն ամբողջությամբ փակված էջ է, և անցյալի էջը փակած լինելով՝ չենք պատկերցնում մեզ նման տիրույթներում, ինչի մասին խոսվում է, ներկայացվում: Թող այդ մարդիկ հանգիստ նստեն իրենց տեղները և որևէ կերպ չփորձեն մեզ վրա ցեխ շպրտել: Մանկապարտեզ սեփականաշնորհողները և նախկին ռեժիմի ներկայացուցիչները որևէ կերպ որևէ շանս չեն կարող ունենալ»,-ասաց Մարուքյանը:
ԼՀԿ խմբակցության ղեկավարը նշեց,  որ Հայաստանում ընտրությունների միջոցով ձևավորվել է  լեգիտիմ խորհրադարան և կառավարություն: «Տվյալ պարագայում Նիկոլ Փաշինյանը կլինի վարչապետ մինչև հաջորդ ընտրությունները, մինչև հաջորդ խորհրդարանական ընտրությունները՝ 2023 թ.-ը, հետևաբար, իզուր վերև-ներքև մի թռեք, ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է և ամեն բան ընտրությունների միջոցով է որոշվում»,-ասաց նա:

Մարուքյանն անդրադաձավ նաև այն հայտարարություններին, թե վարչապետի նշած գաղտնի զեկույց գոյություն չունի: «Նախկին թալանչի մանկապարտազներ սեփականաշնորհող իշխանությունների տարբեր տրամաչափի գործիչներ նշում էին, որ գաղտնի զեկույցը գոյություն չունի: Զեկույցին, որ հույժ գաղտնի է, ես ծանոթացել եմ և պնդում եմ, որ այդ զեկույցը գոյություն ունի: Իսկ թե ինչի՞ մասին է, ի՞նչ պետք է արվի, ըստ էության, մեր մասին է գրված, թե ինչ վիճակում է գտնվում ՀՀ-ն և ինչ անելքիներ կան: Մենք այդ անելքիներն անելու ենք և ՀՀ-ն տանելու ենք առաջ, որևէ բան մեզ ուղղակի չի կասեցնելու»,-ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր