Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան          Ես քաղաքական հենարան չունեմ, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերն Աստված է       Գյումրին չպետք է դառնա մշուշոտ ապագայով քաղաք, ՔՊ–ն Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստին չի մասնակցելու    

07 սեպ 2019 10:10

Ոստիկանության վերին օղակներում դժգոհ են Փաշինյան-«Սասնա ծռեր» հանդիպումից.«Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Սասնա ծռերից» Ժիրայր Սեֆիլյանի եւ Գարեգին Չուգասզյանի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ, որը տեղի ունեցավ նախօրեին, մեղմ ասած, ամենասովորական տեղեկություններից չէր: Այն բավականին բուռն արձագանք ստացավ:
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ «Սասնա ծռերին» ակտիվացնելով՝ Փաշինյանը մի կողմից նպատակ ունի իր իշխանությանը սպառնացող քաղաքական խմբերի դեմ նոր դիմակայության օջախ ստեղծել, մյուս կողմից՝ «ծռերը» մի յուրատեսակ «քաղաքական մուրճի» դեր են կատարելու նաեւ ներիշխանական լարվածության օջախները կոշտ հակազդեցությամբ հանդարտեցնելու առումով:


Թերթը տեղեկացել է նաեւ, որ հանդիպումը բավականին բուռն արձագանք է ստացել նաեւ պետական կառույցներում։
Մասնավորապես, թերթի՝ ոստիկանության աղբյուրի փոխանցմամբ, ոստիկանության վերին օղակի ներկայացուցիչները դժգոհ են, որ վարչապետը բարձր մակարդակով ընդունել է Երեւանում ահաբեկչություն կատարած խմբի ղեկավարությանը, խումբ, որը երեք ոստիկանի մահվան պատճառ է դարձել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր