Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

07 սեպ 2019 10:18

Գաղտնազերծված փաստաթղթի առեղծվածը. Ինչու է կառավարությունը այդ ժամանակ հրաժարվել դրանից.«168 ժամ»

«168 ժամ» թերթը նշում է. «Օգոստոսի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, թե արձակուրդի ընթացքում գաղտնի մի փաստաթուղթ-զեկույց է ուսումնասիրել, որը, ըստ նրա, կազմվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք, եւ հանգել է եզրակացության. «Ըստ էության, հեղափոխության ժամանակաշրջանում, դրանից առաջ եւ, ինչ-որ առումով, դրանից հետո մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում»։
Նաեւ հավելել էր. «Նախորդ իշխանության օրոք պատրաստված այս փաստաթուղթը մեզ տալիս է ամբողջական պատկերացում, թե ինչ վիճակում է եղել կամ այսօր էլ կա մեր երկիրը, որովհետեւ այն պրոբլեմները, որոնք այստեղ գրված են, մեկ տարում հնարավոր չէր շտկել: Այսօր Հայաստանում չկան ինստիտուտներ, որոնք կլուծեն մարդկանց խնդիրները: Մենք ըստ էության զրոյից պետք է ստեղծենք ինստիտուտներ, ընդհուպ՝ մինչեւ անկախ դատական համակարգ, պետական գնումների համակարգ, եւ այսպես շարունակ: Մեզ ամուր նյարդեր են պետք:


Չպետք է խուճապահար վազենք բոլոր հնարավոր հարցերի հետեւից, այլ հերթով լուծենք խնդիրները՝ առանց տուրք տալու էմոցիաներին»:
Սակայն նա այդպես էլ չբացահայտեց, թե ինչ գաղտնի փաստաթղթի մասին է խոսքը, սակայն խորհրդավորությունն ապահովված էր. բոլորը փորձում էին հասկանալ՝ ինչ գաղտնի փաստաթուղթ է, ով է կազմել, ինչու է այդքան կարեւորության փաստաթուղթը Փաշինյանը պահում ու միայն արձակուրդի օրերին ծանոթանում, եւ, ի վերջո, ինչո՞ւ չի հրապարակում, որպեսզի հասարակությունը հասկանա՝ ինչի մասին է խոսքը, եթե, իհարկե, իրականում նման բան կա։
Նրա այդ ելույթին հետեւել էր ՀՀԿ արձագանքը: Մասնավորապես ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հակադարձել էր. «Ի՞նչ 2014-ի գաղտնի զեկույց, ի՞նչ Սերժ Սարգսյանի անվան տակ անճարությունդ քողարկելու հերթական փորձ, ի՞նչ մի կեղծ խորհրդավորություն։ Հրապարակի՛ր «զեկույցի» անունն ու հեղինակներին»:
Մինչ որոշ գործիչներ հայտարարում էին, որ դա սովորական հնարք էր Փաշինյանի կողմից, եւ ոչ մի փաստաթուղթ էլ իրականում չկա, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ համանուն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն օգոստոսի 5-ին գրությամբ դիմեց Փաշինյանին՝ խնդրելով տրամադրել գաղտնի զեկույցի օրինակը։
Եվ ահա երեկ՝ սեպտեմբերի 6-ին, Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ առավոտյան գնացել է Կառավարություն եւ ծանոթացել Փաշինյանի նշած գաղտնի փաստաթղթին. «Ամբողջությամբ ծանոթացել եմ վարչապետի կողմից մատնանշված հույժ գաղտնի զեկույցին»:
168.am-ը երեկ նրանից հետաքրքրվել է՝ ի վերջո, ի՞նչ փաստաթուղթ է այն, եւ արդյո՞ք չի պատրաստվում հասանելի դարձնել նաեւ հանրությանը։ «Այն հույժ գաղտնի փաստաթուղթ է եւ  չի կարող ծանոթացվել հասարակությանը»,- պատասխանել էր Է.Մարուքյանը։
Եվ ահա, մեզ հայտնի դարձավ, որ, ըստ ամենայնի, խոսքը մի զեկույցի մասին է, որը պատրաստվել է 2014թ. Համաշխարհային բանկի (ՀԲ) փորձագետների կողմից` որպես Հայաստանի հետ հետագա ֆինանսական գործունեության, այսպես ասած, բովանդակային հիմք։ Այդ զեկույցում փորձագետները, այո՛, գորշ գույներով են նկարագրել իրավիճակը, եւ երբ այդ ժամանակ զեկույցը պատրաստ է եղել եւ ներկայացվել է կառավարություն, այնտեղ մանրամասն քննարկումների արդյունքում պարզվել է, որ զեկույցում գույները խտացված են, եւ այն օբյեկտիվ չէ։
Ե՛վ կառավարությունն է հրաժարվել այն հիմք ընդունել, եւ՛, ինչն ավելի ուշագրավ է, Համաշխարհային բանկը նույնպես այլեւս այդ զեկույցի մասին որեւէ հիշատակություն չի արել։ 2014-ի նշյալ զեկույցը չի ընդունվել՝ որպես Հայաստանի կառավարության հետ աշխատանքի հիմք։ Ահա եւ ամբողջ, խիստ արդիական եւ հետհեղափոխական բառով ասած՝ բոլոլան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում







Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր