Երբ հրապարակվեն տվյալները, թե կիևյան ռեժիմն ինչ է արել երեխաների հետ, մասշտաբները կգերազանցեն էփշթեյնինը          Վանիկ Օհանյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ       Խոշոր հրդեհ՝ Կատովսկի փողոցի տներից մեկում, առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են եղել մի քանի հարյուր մետրից    

07 սեպ 2019 10:37

Բունտ՝ ի պաշտպանություն «զոն նայողների». արտոնյալ սենյակներից չեն ուզում դուրս գալ.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 5-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անկարգություններ են եղել: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ կառավարությունը հայտարարեց, որ նախաձեռնել է օրինագիծ, որը միտված է քրեականացնել քրեական ենթամշակույթ կրողների գործողությունները:
Դրա համար կալանավորները որոշել են բունտ անել՝ ի պաշտպանություն «զոն նայողների», որպեսզի նրանց տեղահան չանեն արտոնյալ սենյակներից: Եվ ահա, երեկ այնտեղ էին այցելել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ու Ռուբիկ Ստեփանյանը: Վերջինը նախկինում եղել է «Նուբարաշեն» ՔԿՀ պետ:


«Իրավիճակը տիրապետելի է, քանի որ, նախ, քանակն է կրճատվել: Ներկայիս ՔԿՀ պետը վստահ էր խոսում եւ ասաց, որ իրավիճակը վերահսկելի է եւ իրենց ձեռքերում է: Ինձ թվում է՝ նոր օրենքը երբ շրջանառության մեջ դրվեց, բոլորն էլ պետք է ենթարկվեն»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Ստեփանյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր