Մեկնարկեց Ավագ շաբաթը՝ Ավագ երկուշաբթի «Անիծված թզենու» հիշատակության օրն է          Մեր ժողովուրդը վճարում է ամենաբարձր գինը, ՌԴ-ն սպանել է 100,000 ուկրաինացի զինվոր, 13,000 խաղաղ բնակիչ և ավելի քան 600 երեխա       Մարտուն Գրիգորյանն ավագանու անդամության իքնաբացարկ է հայտնել    

07 սեպ 2019 13:39

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կոտայքի մարզում Opel-ը մխրճվում է գազալցակայանի լիցքավորող սարքի մեջ և փլուզում պաշտպանիչ պատը

Բացառիկ տեսանյութ՝ ինչպես է  սեպտեմբերի 6-ին, Կոտայքի մարզում 25-ամյա վարորդը Opel-ով մխրճվում գազալցակայանի լիցքավորող սարքի մեջ և այնուհետև փլուզում պաշտպանիչ պատը։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։45-ի սահմաններում Իջևան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Ալիկ Հարությունյանը իր վարած Opel Astra մակնիշի 35 VA 725 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում դեպի Իջևան ընթանալիս դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել աջակողմյան հատվածում գտնվող գազալցակայանի լիցքավորման ապարատին և պաշտպանիչ պատին։ Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Աբովյան» բժշկական կենտրոն։
Վարորդին ու վիրավորին առաջինը օգնության էին հասել գազալցակայանի աշխատակիցները, ովքեր առաջինը ավտոմեքենայից դուրս էին բերել շոկի մեջ հայտնված վարորդին ու ուղևորին և նրանց ճիշտ ու պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում շտապ դադարեցվել էր գազամատակարարումը, հակառակ դեպքում մի փոքր անզգույշ քայլ ու հնարավոր էր՝ առաջանար հրդեհ, ինչո՞ւ չէ, նաև՝ պայթյուն։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր