Պետական իշխանության բոլոր օղակներին հիշեցնում ենք, որ եկեղեցական կարգապահական հարցերը կարգավորվում են բացառապես կանոնական իրավունքով          Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում, կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից       Երևանում Infinity-ն պայթել է ընթացքի ժամանակ, «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ    

07 սեպ 2019 15:11

Ասելիք շատ է լինելու, հավատացնում եմ, ամենակարևորը՝ դուխով. Ստյոպա Սաֆարյանին կողոպտել են

Սեպտեմբերի 6-ին, Երևանում կողոպուտի է ենթարկվել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար, 46-ամյա Ստյոպա Սաֆարյանը։ Դեպքը տեղի է ունեցել ժամը 22։50-ի սահմաններում Սաֆարյանի բնակարանի մուտքի դռան մոտ: Անծանոթ 2 անձինք մոտեցել են Ստյոպա Սաֆարյանին, մեկը հրել է մեջքից, իսկ մյուսը հափշտակել iPhone 8 տեսակի բջջային հեռախոսը և դիմել փախուստի։

Ստյոպա Սաֆարյանի ահազանգով դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը: Փաստի առթիվ նույն բաժնի հետաքննչակայն բաժանմունքում  նյութեր են նախապատրաստվում։
Կատարվածի վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել նաև Ստյոպա Սաֆարյանը.
«Սիրելի ընկերներ, միանգամայն հասկանալի, արդարացված և հիմնավոր պատճառներով երեկ կատարվածի մասին որևէ տեղեկատվություն չի տրվել: Իմ հետ ամեն ինչ կարգին է: Մնացածը՝ հետո: Ասելիք շատ է լինելու, հավատացնում եմ: Ամենակարևորը՝ դուխով»,- գրում է Սաֆարյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր