Տեսանյութ. Շիրակի մարզի ոստիկանները հարձակվել են խանութի վրա.խանութի սեփանակատերը սպասում է ոստիկանության պարզաբանմանը
Ֆեյսբուքյան օգտատեր Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարկել ոստիկանության ներկայացուցիչների և խանութի աշխատակիցների միջադեպի վերաբերյալ։
Տեսանյութը և գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ։
«Երեկ երեկոյան, 22:30 ոստիկանական բեզպրիդելը հարձակվել է իմ գաղափարական ընկերոջ, ակտիվ ընդդիմադիր Գարիկի《Շեկոյի》խանութի վրա, կադրերում Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Աշոտ Գրիգորյանը և Ոստիկանութան Գյումրու Մուշի բաժնի պետ Խորեն Բարխոյանն են, խանութում քաշքշել են աշխաակիցներին և Վրաստանի քաղաքացի հանդիսացող հաճախորդներին…
Նիկոլ Փաշինյան, այ տղա, մեզնից հեռու մնա…
Հ.գ. ես ու Գարիկը այդ ժամին քաղաքում չենք եղել, վերադարձել ենք գիշերը շատ ուշ…
հ.գ 2 կադրերում հնչող ոստիկանապետերի հայոյանքները հրապարակելու համար ներողություն եմ խնդրում
հ.գ 3 առկա են նաև այլ տեսագրություններ, որոնք կհրապարակեմ ավելի ուշ»։
(ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. տեսանյութում լսվում են հայհոյանքներ)
Նշենք, որ այս դեպքի առնչությամբ ոստիկանությունը հայտնել է, որ ուսումնասիրվում են տեսանյութերը։ «Սոցցանցի օգտատերերից մեկը տեսանյութ է տարածել Գյումրիում ոստիկանության ծառայողների կողմից անձանց բերման ենթարկելու մասին, որին անդրադարձել են նաև էլեկտրոնային լրատվամիջոցները։
Տեղեկացնում ենք, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ տարածված տեսանյութը և միջադեպը ուսումնասիրվում են»,- ասված է ոստիկանության հայտարարությունում։
Կարապետ Պողոսյանը նշեց, որ ոստիկանության պարզաբանումներից հետո մեկնաբանություն և այլ մանրամասներ կներկայացնի։