Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

09 սեպ 2019 12:00

Տեսանյութ. Ջերմուկի բնակիչներին խնդրում եմ ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները․

Եթե Ամուլսարի հանքի շահագործումն անվտանգ է բոլոր չափանիշերով, այն կարող է շահագործվել, եթե շահագործումն անվտանգ չէ, չի կարող շահագործվել: Այս մասին ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հարցի պատասխանատու մարմինը՝ Լիդիան ընկերությունը, ամենաբարձր մակարդակով ասում է, որ ինքը երաշխավորում է. «Մենք էլ ասել ենք, որ հակառակ դեպքում հանքը փակվելու է: Մենք նաև ասել ենք, որ խոսքը վերաբերում է ոչ միայն հանքի շահագործման բուն փուլին, այլ նաև շինարարության պրոցեսին: Եթե մենք ասում ենք, որ փոշի պետք է չլինի, նկատի ունենք, որ հենց շինարարության փուլից մինչև վերջ այդպես պետք է լինի»:
Վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ բնապահպանական ռիսկերը, հանրության մտահոգությունները, տնտեսական հանրության կարծիքները չեն անտեսվելու, չի արհամարհվելու նաև անվտանգության ոլորտի անհանգստությունները. «Եթե մենք այս իրավիճակը ճիշտ չկառավարենք, դա ինչպիսի հետևանքներ կարող են ունենալ մեր անվտանգության միջավայրի վերաբերյալ: Պետք է դա հասկանալ»:

Փաշինյանը նշեց, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար խնդրում է Ջերմուկի քաղաքացիներին, որ նրանք ապաշրջափակեն Ամուլսարի հանք տանող ճանապարհը. «Երկրորդ՝ ես հանձնարարական եմ տվել բնապահպանության տեսչական մարմնին Ամուլսարում սկսել ստուգումներ՝ պարզելու համար հարցերը, որոնք բարձրացրել է Շրջակա միջավայրի նախարարությունը: Ստուգումների արդյունքում տեսականորեն կարող է պարզվել, որ խախտում չկա, կարող է պարզվել, որ կան խախտումներ և անճշտություններ, որոնք հնարավոր է վերացնել առանց նախագծային փոփոխությունների: Այս պարագայում շտկումները կիրականացվեն և նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն չի լինի: Տարբերակ երրորդ՝ կան խախտումներ, անճշտություններ, որոնք հնարավոր չէ վերացնել առանց նոր նախագծի: Դա նշանակում է, որ կա նաև նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն: Շրջակա միջավայրի նախարարությունը նաև հարցեր է բարձրացրել, որոնց պատասխանները պետք է տա ՔԿ կոմիտեում ընթացող նախաքննությունը»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր