Կառավարության ծրագրով հնարավոր չէ անել տնտեսական հեղափոխություն.Ծառուկյանը պատրաստ է փակել իր հանքարդյունաբերությունը
Հիմա ամենակարևոր խնդիրը ժողովրդին լսելն է։ Եթե ժողովուրդը համաձայն չէ, հանքը չպետք է բացել: Ժողովուրդն է այնտեղ ապրելու, ինքն է որոշելու, երբ համաձայնություն լինի հանքը կարող են բացել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:Հարցին՝ ի՞նչ կլինի, եթե հանքը բացվի առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու, ԲՀԿ առաջնորդն ասաց, որ լավ բան չի լինի. «Ո՞նց կարող ենք ժողովրդի կարծիքը հաշվի չառնել»:
Ծառուկյանի խոսքերով, իշխանությունը տեսնում է, որ խնդիրներ կա, դրա համար պետք է լիարժեք ուսումնասիրություններ կատարվեն, արդյունքները ներկայացնեն ժողովորդին. «Մեր պատգամավորները կանգնած են ժողովրդի կողքին: Սակայն ժողովրդին պետք է ներկայացվեն ուսումնասիրությունների արդյունքները»:
ԲՀԿ նախագահը հայտարարեց, որ ունի երկու հանքարդյունաբերություն. «Եթե ժողովուրդը դեմ լինի, իմ կառավարիչները հարցերը չկարգավորեն, դրանք կփակվեն: Բացի դրանից, մեզ մոտ ցիանիդ չի օգտագործվում: Ամեն դեպքում, եթե ես իմանամ վնաս կա, կփակեմ»:
***
Կառավարության ներկայացրած տնտեսական ծրագրով հնարավոր չէ իրականացնել տնտեսական հեղափոխություն՝ նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:«Դա տնտեսական հեղափոխությունից 100 կմ հեռու է: Ցանկացած տնտեսագետ, որ մտածում է, որ այդ ծրագրով հնարավոր է տնտեսական հեղափոխություն իրականացնել, դա հնարավոր չէ»,-ասաց նա:
Ծառուկյանը տեղեկացրեց, որ վարչապետի հետ հանդիպումներ ունենում են, ներդրումների, տնտեսության զարգացման հարցերով. «Բայց մենք գործընկեր չենք, կոալիցիա չենք, որ քննարկենք, թե որն է արդյունավետ, որը կարող է փոփոխություն բերի, ժողովրդի սպասելիքներն իրականություն դարձնի»: