Կրակոցներ Երևանում․ թիվ 13 դպրոցի պատուհանների վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր          Որ մրգերն են օգնում ազատվել որովայնի հատվածում կուտակված ճարպերից       Նորակառույց շենքի 5-րդ հարկից աշխատակիցը վայր է ընկել, նա հիվանդանոցում մահացել է    

09 սեպ 2019 17:25

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գյուղի գերեզմանատանը, գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, դանակահարել է 27-ամյա քաղաքացուն

Սեպտեմբերի 2-ին, ժամը 13-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած արնահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Դիտակ գյուղի 29-ամյա մի բնակիչ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում իրավապահները պարզեցին, որ նրան Արևշատ գյուղի գերեզմանատանը, գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, դանակահարել է Երևանի Արտաշիսյան փողոցի 27-ամյա մի բնակիչ:
Սեպտեմբերի 8-ին համալիր որոնողական աշխատանքների արդյունքում կասկածվողը Արագածոտնի Ուջան գյուղում հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Հանգամանքները պարզվում են:
Քննությունը շարունակվում է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր