Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել          Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել       Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին    

10 սեպ 2019 10:58

«Օրենքով գողերը» պատրաստվում են դիմել իսլամական երկրների դեսպանատներ.հետեւանքները շատ ավելի լուրջ կլինեն.«Ժամանակ»

«Օրենքով գողերը» պատրաստվում են դիմել իսլամական երկրների դեսպանատներ.հետեւանքները շատ ավելի լուրջ կլինեն.«Ժամանակ»«Ժամանակ» թերթը գրում է. «ՔԿՀ-ներում մթնոլորտը շարունակում է լարված մնալ: «Օրենքով գողերը», քրեական հեղինակությունները շարունակում են ըմբոստության առիթներ փնտրել, որի պատճառը, ինչպես հայտնի է, քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին կառավարության օրենքի նախագիծն է եւ վարչապետի կոշտ շեշտադրումները «օրենքով գողերի», քրեական տարրերի վերաբերյալ:

Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը որոշել է հետեւել Վանո Սիրադեղյանի օրինակին եւ «օրենքով գողերին» ու քրեական տարրերին առհասարակ հեռացնել երկրից:

ՔԿՀ մեր աղբյուրները փոխանցեցին, որ այս օրերին վարչապետի այդ մտադրությունը, որպես լուր, ակտիվ տարածվում է ՔԿՀ-ներում, որը է՛լ ավելի է ուժգնացրել առկա լարվածությունը, եւ «օրենքով գողերն» ու քրեական հեղինակություններն առաջիկայում պատրաստվում են հրապարակավ դիմել հարեւան իսլամական երկրների դեսպանատներ ու պահանջել նրանց հոգեւոր առաջնորդի ներկայությունը ՀՀ ՔԿՀ-ներում, որպեսզի դավանափոխ լինեն:
Ճիշտ է, սա հերթական բողոքի ակցիա է լինելու, սակայն դրա առաջացրած աղմուկն ու հետեւանքները կարող են շատ ավելի լուրջ լինել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր