ՊԲ ղեկավարը «օգնել» է, որ 30 տարվա վաղեմության գործը «բացահայտեն»․ «Հրապարակ»          Ինչո՞ւ «Վեոլիա ջրի» հարցը Փաշինյանի հետաքրքրությունների մեջ չէ. «Փաստ»       Դաժան հետապնդումների են ենթարկում արցախցիներին․ «Հրապարակ»    

10 սեպ 2019 10:18

Արդեն «թալաչիներից» խորհուրդ են հարցնում՝ դրսերում հիմար վիճակի մեջ չհայտնվելու համար. հանդիպել են ՀՀԿ-ի հայտնի դեմքերի հետ.«Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Գործող իշխանության ներսում ճգնաժամն այնքան է խորացել, որ արդեն որոշ ներկայացուցիչներ հանդիպում են խնդրում նախկին «թալանչի, կոռումպացված» իշխանության ներկայացուցիչներից, որպեսզի մի խորհուրդ հարցնեն, հասկանան, թե ինչպես պետք է հարաբերվել դրսի գործընկերների հետ:
Մեր տեղեկություններով, վերջին շրջանում «Իմ քայլը» խմբակցության որոշ անդամներ հանդիպել են ՀՀԿ-ի հայտնի դեմքերի հետ եւ տեղեկացել, թե նախկինում ինչն ինչպես է արվել, որպեսզի դրսերում հիմար վիճակի մեջ չհայտնվեն:


ՀՀԿ-ականներն էլ իրենց հերթին են զարմացել, թե որքան հեռու են այս իշխանության կադրերը իրական քաղաքականությունից եւ դիվանագիտությունից: Եվ որքան էլ ճգնեն, միեւնույն է, Փաշինյանի աշխարհացունց հայտարարությունները մեկ վայրկյանում զրոյացնելու են ցանկացած հարաբերություն ու դիվանագիտություն, ինչի մասին ՀՀԿ-ականների մոտ նեղսրտել են անգամ իմքայլականները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր