Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

12 սեպ 2019 12:18

«Մարտի 1»–ին տուժածներին 30 մլն, իսկ զոհված զինծառայողների ընտանիքներին՝ ոչինչ.եթե չպատասխանեն՝ պատրաստ ենք թե հացադուլի, թե նստացույցի

«Մարտի 1-ի» տուժածներին տրամադրվող աջակցության չափով պետք է աջակցություն տրամադրվի նաեւ զոհված զինծառայողների մայրերին ու այրիներին։ Այս հարցի առնչությամբ «Զինվոր համակարգող խորհուրդ»-ի շենքում հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ դիմելով զոհված զինծառայողների մայրերին ու այրիներին։
«Դուք մեր հայրենիքին, մեր պետությանը տվել եք ձեր ամենաթանկ արժեքը՝ ձեր որդիներին, ձեր ամուսիներին։ Այս պարագայում ես կարծում եմ, որ պետական մտածելակերպի տեսանկյունից խիստ հրամայական է, որ պետք է արժեւորվեք դուք բոլորդ։ Մենք առաջարկությունը ներկայացրել ենք կառավարությանը, որ պետք է բոլոր զոհվածների եւ հաշմանդամների ընտանիքներն այդ աջակցությունը ստանան»,–նշեց նա։


«Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը շեշտեց՝ որքան էլ որդեկորույս մայրերին ֆինանսական աջակցություն տրամադրեն, մոր վիշտ չի փարատվի, սակայն նրանք ահազանգում են.  «Ես երկար տարիներ բանակի կողքին եմ եւ ոչ մի անգամ մեր որդեկորույս մայրերի եւ այրիների ֆինանսական աջակցության խնդիր չենք բարձրացրել  կառավարություն եւ չենք ասել, որ մեր որդիների գինը գնահատեն, որքան էլ որդեկորույս մայրերին ֆինանսական աջակցություն տրամադրեն, մոր վիշտ չի փարատվի։ Սակայն որդեկորույս մայրերն ահազանգում են՝ ինչու «Մարտի 1»–ից տուժածների ն կառավարությունը տրամադրում է 30 մլն, իսկ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքները անտեսվում են»։
Մարգարիտա Խաչատրյանը նշեց նաեւ, որ եթե կառավարությունը գրությանը չպատասխանի, ապա պատրաստվում են հացադուլ եւ նստացույց անել.  «Եթե կառավարությունը մեր գրությանը 7-օրյա ժամկետում  չպատասխանեն, մենք պատրաստ ենք թե հացադուլի, թե նստացույցի»։
«Մեզ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանը նշեց, որ միայն ֆինանսական օգնությունը չէ, պետությունը պետք է լիարժեք հոգ տանի զոհված զինծառայողների ընտանքիների համար. «Ես ինչու պետք է գնամ, խնդրեմ ուրիշին, որ ինձ աշխատանք տան, գնամ խնդրեմ, որ դեղորայք տան, թող ինձ արժանապատիվ աջակցություն տան։ Հույս ունենք այս ասուլիսից հետո կառավարությունը զգոն կլինի։ Մենք մինչև վերջ գնալու ենք, պայքարելու ենք, միևնույն է՝ մեր տվածի դիմաց պետությունը չի կարող հատուցել»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր